«Խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին». Փաշինյան
Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեր մյուս քույրերին եւ եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:
Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...
Պետդումա է ներկայացվել մի օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել, հայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ տարհանվել են Ֆրանսիա
Այսօր կեսօրին Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ Երևանում ստանձնած պարտավորության համաձայն տարհանվել են Ֆրանսիա...
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը տեղի կունենա...