Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոփոխություններ Երևանի ավագանու կանոնադրության մեջ. հստակեցվում է առաջին նիստի անցկացման կարգը

Երևանի ավագանին արտահերթ նիստում ընդունեց Ավագանու կանոնակարգում փոփոխությունների նախագիծը։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին նորընտիր ավագանու առաջին նիստն է…

Երևանի ավագանին արտահերթ նիստում ընդունեց Ավագանու կանոնակարգում փոփոխությունների նախագիծը։

 

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին նորընտիր ավագանու առաջին նիստն է, որտեղ էլ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետը. «Գործող օրենսդրության պայմաններում առաջին դեպքն է, երբ քաղաքապետ չի նշանակվում ուժերից մեկի՝ 50%–ից ավելի ձայն հավաքելու արդյունքում, ուստի, ուսումնասիրելով կանոնակարգը, պարզ դարձավ, որ մանրամասն կանոնակարգում նիստի, թե ինչպես պետք է այն անցկացվի, բացակայում է։ Բացի այդ, օրենքում ունենք մի դրվագ, երբ նշված է՝ քվեարկությունը պետք է անցկացվի քվեաթերթիկներով, բայց կոնկրետ, թե ինչպես այն պետք է ապահովվի, նշված չէ։ Կանոնակարգի փոփոխություններն ուղղված են հենց այդ գործընթացը կանոնակարգելուն»,- ասել է նա։ 

 

Գրիգորյանը նաև նշել է, որ ավագանու կանոնակարգում կատարվել են այլ փոփոխություններ, և այն համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը։ 

 

Որոշումն ընդունվեց 33 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ՊԱԾ-ն կադրեր է հրապարակել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի բերման ենթարկելուց

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը ցուցադրել է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի բերման ե...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ ուզում խոսել ԼՂ գործընկերների մասին․ դուք եք նրանց հարվածի տակ դրել». Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարություն արտահայտությունը ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250