ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր խաղաղապահները այդպես էլ իրավական կարգավիճակ չստացան». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստին։ Պուտինն իր ծրագրային ելույթում խոսել է տարբեր թեմաներով՝ միջազգային քաղաքականություն, տարածաշրջանային խնդիրներ, անվտանգային կառույցներ, ազգայնականություն, պետություն և միջազգային իրավիճակ։
Անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին, պատասխանել է. «Ինչ է եղել իրականում։ ԽՍՀՄ փլուզումից հետո եղավ կոնֆլիկտ, եղան հայ-ադրբեջանական էթնիկ բախումներ՝ Սումգայիթից Ղարաբաղ, և արդյունքում, Հայաստանը իր վերահսկողությունը հաստատեց ողջ Ղարաբաղում Ադրբեջանի տարածքի 20% նկատմամբ։ Մենք մեր հայ գործընկերներին առաջարկում էին կոմպրոմից՝ վերադարձնել 5 շրջանները, պահել 2-ը և կապ պահպանել Հայաստանի հետ։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ամեն անգամ ասում էին որ ոչ, դա մեր համար ռիսկեր է ստեղծելու։ Մենք համոզում էին, կոմպրոմիս էինք առաջարկում, երաշխավորում էին Լաչինի միջանցքի անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու որոշումը կանցկացնեինք ՄԱԿ ԱԽ-ով։ Նրանք ասացին ոչ, կռվելու ենք։ 2020թ. պատերազմը սկսեց, ինչ որ պահի կարողացանք համաձայնության գալ, որ Ադրբեջանի բանակը կկանգնի, զանգեցի երևան և լսեցի. Ոչ թող նրանք գնան իրանց մտած դիրքերին։
Իսկ ի՞նչ եք անելու, նույն արտահայտությունը՝ կռվելու ենք։ Բայց նրանք ձեր թիկունքը կանցնեն Աղդամի շրջանում՝ ոչ կռվելու ենք, ստացա պատասխանը։ Վերջիվերջո կանգնացրեցինք պատերազմը՝ ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղապահների տեղակայման վերաբերյալ։ Մեր խաղաղապահները այդպես էլ իրավական կարգավիճակ չստացան, Ադրբեջանը կարծում էր որ դրա կարիքը չկա։ Խաղաղապահները այլ իրավունք, քան կրակի դադարեցման ռեժիմի դիտորդության իրավունք չունեին։ Հիմա արդեն Պրահայում, 2022թ. աշնանը ստորագրեցին հայտարարություն, ըստ որի Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ավելին, ՀՀ ղեկավարները ուղղակի ճանաչեցին Ադրբեջանի տարածքը քառակուսի կիլոմետրերով և նշեցին որ նրանք ճանաչում են Ադրբեջանի սուվերենությունը Ադրբեջանի ԽՍՀ տարածքով՝ Ղարաբաղն էլ ներառյալ։ Այսինքն, փաստացի, լուծվեց ամենաառացնքային՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Նույնիսկ Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի կարգավիճակը, իսկ հետո Պրահայում ու Բրյուսելում այն ճանաչեցին Ադրբեջանի մաս։ Ես, անձնամբ, դա իմացել եմ մամուլից»։