ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր նշած քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են». Զախարովան ԼՂ նախկին նախագահների և Ռուբեն Վարդանյանի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և այլ անձանց ձերբակալությունները:
Հարցին, թե Մոսկվան ինչ-որ բան անում է նրանց ազատ արձակելու համար, Զախարովան պատասխանել է` այդ թեմայով հարցերը պետք է ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին։
«Ձեր նշած քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ինչ-որ մեկն ի սկզբանե միայն ՀՀ քաղաքացիություն է ունեցել: Մեզ ուղղված պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ չեն եղել», - ասել Է Զախարովան։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին ՀՀ
Համացանցում MediaHub-ը տեսանյաութ է տարածել, ըստ որի Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստանի Հանրապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ ուզում խոսել ԼՂ գործընկերների մասին․ դուք եք նրանց հարվածի տակ դրել». Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարություն արտահայտությունը ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ՊԱԾ-ն կադրեր է հրապարակել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի բերման ենթարկելուց
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ցուցադրել է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի բերման ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր խաղաղապահները այդպես էլ իրավական կարգավիճակ չստացան». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 20-րդ հանդիպման լիագումար նիստին։ Պուտինն...