Զախարովան անդրադարձել է Կոլոննայի՝ Երևանում արած հայտարարություններին
«Ֆրանսիայի ռազմական ներկայության մասին, կարծում եմ, բավական լավ կարող են պատմել աֆրիկյան մի շարք երկրներ»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Երևանում արած հայտարարություններին։
Ըստ նրա՝ Փարիզն աֆրիկյան երկրներին միայնակ է թողել անվտանգային խնդիրների հետ այն բանից հետո, երբ ինչ-որ պահի անիմաստ համարեցին մասնակցել հետագա աշխատանքներին։
Նա կոչ է արել հաշվի առնել եղած փորձը. «Այդ փորձը ռեալ է, և այդ փորձը պետք է նկատի ունենալ»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ է ժամանել Հայաստան։ Նա հայտարարել է, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։ Ֆրանսիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ «ԵՄ-ն և դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...