ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ վարչապետ
«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։
Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական ու լավատես էր տրամադրված, որովհետև կարծում էր՝ «շրջադարձային նշանակության փաստաթուղթ» ստորագրելու հնարավորություն կա։
Փաշինյանը նշել է, որ մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը բարձր է գնահատվել։ Նա հիշեցրել է, սակայն, որ նախատեսված հանդիպումը չի կայանում, բայց ոչ՝ Հայաստանի մեղքով. «Գրանադա մեր պատվիրակության այցելությունը չի չեղարկվել, մենք մեկնում ենք և այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված ներկայացնել մեր դիրքորոշումները»։
Փաշինյանն ասել է, որ ցավում է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը չի լինի. «Բայց հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու և ցավում եմ, որ վաղն առիթ չունեմ հայտարարելու, որ այդ կարևոր որոշումը կայացված է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Արայիկ Հարությունյանի ձերբակալության կադրերը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը
Երևանի նորընտիր ավագանին Երևան քաղաքի 15-րդ քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին։ Քվերակությանը մասնակցող 37 ամագանու անդամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվլախում ընթանում է Բաքվի և ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպումը
Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. վարչապետ
Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Կառավարության այսօրվա նիստում...