ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. վարչապետ
Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Կառավարության այսօրվա նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։
«Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն»,– ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց` առանց կոնկրետ գործողությունների և զուտ հայտարարություններով միջազգային տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից պաշտոնապես տարանջատելու հնարավորություն են փորձում ունենալ, որ կարողանան ասել` դե, մենք դատապարտել ենք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվլախում ընթանում է Բաքվի և ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպումը
Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Արայիկ Հարությունյանի ձերբակալության կադրերը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ վարչապետ
«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...