Փաստաթուղթ․ Ինչ պաշտոն ունի Սարգիս Գալստյանը
Սարգիս Գալստյանը որևէ պաշտոնի Ադրբեջանի կողմից չի նշանակվել, որևէ փաստաթուղթ կամ բանավոր քննարկում Բաքվի հետ այդ մասով չի եղել: Այս մասին MediaHub-ին հայտնել է Ստեփանակերտի իր աղբյուրը՝ ներկայացնելով նաև խոսքերը հավաստող փաստաթուղթ:
Նշվում է․ «Երեկվանից հայաստանյան մամուլը քննարկում է, թե Սարգիս Գալստյանը Բաքվի ռեժիմի կողմից նշանակվել է Արցախում պարետ: Իրականությունը սակայն այն է, որ Գալստյանն այս պահի դրությամբ միակ պաշտոնյան է Արցախում, որին դեռ սեպտեմբերի 28-ին նախագահ Սամվել Շահրամանյանը նշանակել էր Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նա նաև միակ պաշտոնյան է, որ այս պահին զբաղվում է Արցախում մնացած բնակչության խնդիրներով՝ բուժում, տեղափոխում և այլն:
Եվ աս պահի դրությամբ միակ փաստաթուղթը հրապարակմանը կից կցվածն է, որը վերաբերում է Սարգիս Գալստյանին»։
Հիշեցնենք՝ երեկ լուր տարածվեց, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը։ Այսօր արդեն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքել է իր հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու լուրերը։
[9318e9d068883dffc19b91e2b33f4b49.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...