Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու էր հայտարարել, որ այս պահին ԼՂ բնակիչներին ուղիղ վտանգ չի սպառնում
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու էր հայտարարել, որ այս պահին Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ուղիղ վտանգ չի սպառնում։
«Իմ հայտարարությունը եղել է նրա մասին և մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնեմ։ Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր, դրանից ոչինչ չէր փոխվելու։
Իմ խնդիրը այն չէր, որ հայտարարություն անեմ, որ 300 ավել մարդ զոհվի։ Իմ խնդիրն էր անել հայտարարություն, որ ոչ մեկի գլխից մազ չպակասի։ Ես ուրախ եմ, որ իմ գուցե նաև հայտարարության շնորհիվ, այնուամենայնիվ, 100 հազարից ավել մեր հայրենակից տառապանքներով եկել են, հասել են Հայաստան»,- բացատրեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...