Նախկին ՄԻՊ-ը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ
Վարչապետի որոշմամբ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ։
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ», - նշված է որոշման մեջ:
Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հրաժարվեց այս տարվա հունվարին՝ հայտարարելով, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու պատճառով՝ չմանրամասնելով, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը։ Կային տեղեկություններ, որ նա պետական համակարգում աշխատանքի կանցնի:
Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել նախորդ տարվա հունվարին՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ, միայն իշխանական պատգամավորների ձայներով։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...