«ԼՂ-ն լքած հայերի մի մասը ծրագրում է հետ վերադառնալ». Զախարովա
«Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղը լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, եթե իրենց անվտանգությունը ապահովվի և համապատասխան պայմաններ ստեղծվեն». հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան․
«Եթե այդպես է, ապա Ադրբեջանի հետ կապ պահպանելով՝ մենք կաջակցենք նաև այդ պրոցեսին»,- ասել է Զախարովան։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը ԵՄ միջնորդությամբ 2022թ. Պրահայում, իսկ այս տարի՝ Բրյուսելում անցկացված գագաթնաժողովների ժամանակ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել. «Իսկ մարդկանց իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը հայկական առաջնորդը բանակցությունների օրակարգում ներառելը մոռացել է կամ չի հիշատակել․ դա փաստ է։ Դա ամրագրված չէ ոչ մի փաստաթղթում, ոչ էլ անգամ բանավոր է այդ մասին խոսվել, ու այդ քայլերը արմատապես ազդել են ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա։ Հիմա այդ ամենից հետո ԼՂ-ում տեղակայված խաղաղապահներին առնչվող հարցերը մենք կքննարկենք Բաքվի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի հետ կապված լուր...
ԼՂ–ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տու...
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...
«Խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին». Փաշինյան
Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին,...