ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կփոխվի․ ռեզիդենտության ցենզը պարտադիր կլինի
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկում է անցկացրել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
Նախարարը քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերի վերաարժևորման մասին։
«Մենք վերաարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա մեջ դնում ենք պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանություն։ Ինչի շուրջ որ կառուցենք մնացյալ բոլոր լուծումները, մեր ընդհանուր ընկալման առանցքը դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պետք է ունենանք»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Նախարարը նաև շեշտել է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր, կլինեն մի շարք այլ փոփոխություններ ևս։
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որով հասցեագրելու են ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու կարգավորումներում
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողին կախված են գտել․ Ժողովուրդ
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ Ըստ...
Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, մահը ծառայության հետ կապ չունի․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը արձագանքել է պայմանագրային զինծառայողի մահվան վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդ...
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՊՆ-ն հաստատեց
Սիսիանում 37-ամյա զինծառայող է մահացել․ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Aurora News-ին։ Aurora News-ի հետ զրույցում ՀՀ պաշտպա...
122 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է
Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ 27...