ԼՂ–ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է Առաջին լրատվական ալիքը։
Նշվում է, որ Կոլոննան կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը։
Նա տեղեկացրել է` մտադիր են 4 բուժառուի տեղափոխել Ֆրանսիա` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։
«Իմ այցն արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև աջակցությունը, նաև դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին»,– ասել է նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը: Կոլոննան ընդգծել է` հիմա արդեն այդ աջակցությունը հասցրել են 12,5 մլն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ն լքած հայերի մի մասը ծրագրում է հետ վերադառնալ». Զախարովա
«Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ Ղարաբաղը լքած հայերի մի մասը ծրագրում է վերադառնալ, եթե իրենց անվտանգությունը ապահո...
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի հետ կապված լուր...
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից առևանգվածներին. նոր գերեվարվածների տվյալները հավաքագրվում են
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն...
ԼՂ-ից տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռ...