Քաղաքականություն

Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ում․ Թրամփ

Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու և էլեկտրաէներգետիկ համակարգում արտասահմանյան արտադրության որոշ սարքավորումների օգտագործումն արգելելու մասին։…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրություն հայտարարելու և էլեկտրաէներգետիկ համակարգում արտասահմանյան արտադրության որոշ սարքավորումների օգտագործումն արգելելու մասին։


Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում որոշումը հիմնավորվում է ԱՄՆ էներգահամակարգին սպառնացող արտաքին վտանգներով։ Արգելքը վերաբերում է այն սարքավորումներին, ծրագրային ապահովմանն ու թվային բաղադրիչներին, որոնց խոցելիությունները կարող են օգտագործվել կիբերհարձակումների, դիվերսիաների կամ կարևոր ենթակառուցվածքների աշխատանքը խափանելու համար։


Արգելքի տակ կարող են հայտնվել բարձրավոլտ տրանսֆորմատորներ, արևային և մարտկոցային համակարգերի ինվերտորներ, գեներատորներ, արդյունաբերական կառավարման համակարգեր և դրանց հետ կապված ծրագրային ապահովում։


ԱՄՆ էներգետիկայի նախարարին հանձնարարվել է նաև մշակել արդեն օգտագործվող արտասահմանյան սարքավորումների հետագա շահագործման պայմանները՝ հնարավոր խոցելիությունները վերացնելու նպատակով։


Reuters-ը նշում է, որ այս քայլը Վաշինգտոնի՝ Չինաստանից բխող տեխնոլոգիական սպառնալիքների դեմ պայքարի հերթական միջոցն է։ Նախորդ տարի չինական արտադրության որոշ արևային ինվերտորներում հայտնաբերվել էին փաստաթղթերում չնշված կապի սարքեր։


Ներկայում ԱՄՆ-ում գործում է արտակարգ դրության վերաբերյալ ավելի քան 50 հրամանագիր, որոնք առնչվում են, մասնավորապես, կիբերհարձակումների, միջազգային թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի սպառնալիքներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250