Ինչ վիճակում են Կութում վիրավորում ստացած զինծառայողները
Գեղարքունիքի Կութում վիրավորում ստացած երկու զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բավարար է, նրանց վիճակը արդեն բավարար է»,–ասել է նախարարը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ էին բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել էին հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։
Ավելի ուշ Ադրբեջանի կրակոցների հետևանքով ՀՀ զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Նմանատիպ հոդվածներ
«Ասում են՝ ումից ապօրինի գնել եք իրենցից էլ պատասխան պահանջեք»․ Սիլիկյան թաղամասի բնակիչն ահազանգում է
Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդում է մարդկանց տները։ Այս մասին Auroranews-ը ահազ...
15-ից ավելի նույնականացված հայեր մնացել են ադրբեջանական տիրապետության տակ․ Բեգլարյան
Երեկ ԼՂ-ից Հայաստան են մեկնել վերջին պաշտոնատար անձինք՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ։ Այս մասին գրել է Արցախ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկա: Այս մասին...
ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ վարչապետի մամուլի քարտուղար
Հոկտեմբերի 2-ի ժամը 16:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 520 անձ։ Այս մասին այսօր մամուլի...