ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ վարչապետի մամուլի քարտուղար
Հոկտեմբերի 2-ի ժամը 16:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 520 անձ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հակարիի կամուրջը հատել է 21․107 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 89․167 անձ։
Նրա խոսքով, ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը․ «Նախորդ երեկոյից ցուցանիշը գրեթե չի փոփոխվել»։
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.
Արագածոտն՝ 2454
Արարատ՝ 13 050
Արմավիր՝ 5186
Գեղարքունիք՝ 4337
Լոռի՝ 3263
Կոտայք՝ 13 297
Շիրակ՝ 2558
Սյունիք՝ 5089
Վայոց ձոր՝ 2134
Տավուշ՝ 2567։
Նմանատիպ հոդվածներ
«Ասում են՝ ումից ապօրինի գնել եք իրենցից էլ պատասխան պահանջեք»․ Սիլիկյան թաղամասի բնակիչն ահազանգում է
Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդում է մարդկանց տները։ Այս մասին Auroranews-ը ահազ...
15-ից ավելի նույնականացված հայեր մնացել են ադրբեջանական տիրապետության տակ․ Բեգլարյան
Երեկ ԼՂ-ից Հայաստան են մեկնել վերջին պաշտոնատար անձինք՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ։ Այս մասին գրել է Արցախի նախ...
Մահեր են գրանցվել Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին․ Ավանեսյան
Ստեփանակերտ–Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մահեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսում գտնվող ՀՀ առողջապահ...
Թարմացում․ ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 91.448 բռնի տեղահանված, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93.00...