Հռոմի ստատուտի ընդունումը ՌԴ-ից հեռու մնալու ընդհանուր միտման մի մասն է․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության ընդունումը Ռուսաստանից հեռու մնալու ընդհանուր միտման մի մասն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռուսաստանը և Իբերոամերիկան անհանգիստ աշխարհում. պատմություն և արդիականություն» միջազգային համաժողովի շրջանակում։
«Այս գործողությունը տեղավորվում է, ցավոք, վերջին շրջանում ձևավորված թրենդի մեջ։ Երևանի կողմից մենք ավելի ու ավելի շատ ցուցադրական քայլեր ենք տեսնում՝ ուղղված Ռուսաստանից հեռու մնալուն», - ասել է Ռյաբկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որոնք բոյկոտեցին ընդունման քննարկումը, սակայն ներկայացան քվեարկությանը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...