Գյումրու հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակը միջին ծանրության է
Երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց տեղափոխված երեխաները 12 և 7 տարեկան են։
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բժիկների կողմից կատարվում է ամեն ինչ երեխաների առողջական վիճակը բարելավելու համար»,-նշում են հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Ժամը 18-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:
Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Հ. Ս.-ն, Պ. Ա.-ն, Ա. Կ.-ն (ծնված 1984 թ.), Ա. (ծնված 1993 թ.) և Ա. (ծնված 1978 թ.) Ա.-երը, իսկ Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց՝ Ա. (ծնված 2016 թ.) և Ս. (ծնված 2011 թ.) Հ.-երը:
Վթարի հետևանքով 3 անձ տեղում մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
15-ից ավելի նույնականացված հայեր մնացել են ադրբեջանական տիրապետության տակ․ Բեգլարյան
Երեկ ԼՂ-ից Հայաստան են մեկնել վերջին պաշտոնատար անձինք՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ։ Այս մասին գրել է Արցախ...
«Ասում են՝ ումից ապօրինի գնել եք իրենցից էլ պատասխան պահանջեք»․ Սիլիկյան թաղամասի բնակիչն ահազանգում է
Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդում է մարդկանց տները։ Այս մասին Auroranews-ը ահազ...
ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ վարչապետի մամուլի քարտուղար
Հոկտեմբերի 2-ի ժամը 16:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 520 անձ։ Այս մասին այսօր մամուլի...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկա: Այս մասին...