Բելգիայից բժիշկների խումբը Ստեփանակերտի պայթյունից տուժածներին oգնություն կցուցաբերի
Բելգիայից բժիշկների խումբը, որը մասնագիտացած է ծանր այրվածքների բուժման մեջ, այսօր կժամանի Երևան՝ Ստեփանակերտի պայթյունի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լաբիբը հայտնել է X սոցցանցի իր էջում։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած 214 պացիենտ բուժվում են ՀՀ բժշկական կենտրոններում: Չորս տուժածներ բուժումը կշարունակեն Ֆրանսիայում։
Լաբիբը նշել է, որ դեպքից անմիջապես հետո Հայաստանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Բելգիայի կառավարության օգնությանը, որը որոշել է ուղարկել B-FAST խումբը:
«Բժիշկների խումբը, որը մասնագիտանում է ծանր այրվածքների բուժման մեջ, այսօր մեկնում է Երևան։ Այս թիմը կապ կպահպանի մայրաքաղաքի մի քանի հիվանդանոցների հետ՝ լավագույն փորձի և նոր տեխնոլոգիաների փոխանակման համար»,– հստակեցրել է նախարարը։
Նրա խոսքով ՝ թիմը նաև պատասխանատու կլինի լուրջ այրվածքներով հիվանդներին Բելգիա բժշկական տարհանման նախապատրաստման համար: Բելգիա ուղարկվելուց հետո հիվանդները կբուժվեն Բրյուսելի զինվորական հոսպիտալի այրվածքների կենտրոնում: Բելգիայի ԱԳՆ-ն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ ՝ տեղերում արդյունավետ համակարգումն ապահովելու և առաքելությանը աջակցելու համար, հավելել է Լաբիբը:
«Այս առաքելությունն ուղղարկելով՝ Բելգիան ի ցույց է դնում իր համերաշխությունը Հայաստանի հետ, որտեղ վերջերս դեսպանատուն է բացել կապերի հետագա ամրապնդման նպատակով», – ընդգծել է ԱԳ նախարարը:
[8cf3311813a1ebe90ad6e4566b20bc6b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Ասում են՝ ումից ապօրինի գնել եք իրենցից էլ պատասխան պահանջեք»․ Սիլիկյան թաղամասի բնակիչն ահազանգում է
Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդում է մարդկանց տները։ Այս մասին Auroranews-ը ահազ...
15-ից ավելի նույնականացված հայեր մնացել են ադրբեջանական տիրապետության տակ․ Բեգլարյան
Երեկ ԼՂ-ից Հայաստան են մեկնել վերջին պաշտոնատար անձինք՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ։ Այս մասին գրել է Արցախ...
ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք, մարդկանց հոսքը հիմնականում դադարել է․ վարչապետի մամուլի քարտուղար
Հոկտեմբերի 2-ի ժամը 16:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 520 անձ։ Այս մասին այսօր մամուլի...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկա: Այս մասին...