«Անճշտություններ ու սխալներ կան այս նյութում»․ Պեսկովը՝ ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման լուրի մասին
«Մոսկվան որոշակի շփումներ է հաստատել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց դա այն չէ, ինչի մասին գրում էր Politico-ն»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ այնպես, ինչպես նկարագրում են։ Շատ անճշտություններ, սխալներ կան այս նյութում։ Ղարաբաղի հարցով որոշակի շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է», - ասել Է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ըստ Politico պարբերականի՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները Թուրքիայում հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ՝ գաղտնի հրատապ բանակցությունների վարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լե...
Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում․ ԶԼՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որը պետք է կայանա իսպանական Գրանա...
Արցախի նախագահը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու․ նա դեռ Արցախում է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ և չի տեղափոխվել Բաքու: Նա դեռ Արցախում է: Այս մասին տեղեկանում ենք Arav...