ՀՀ-ն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի. Պեսկով
Հայաստանն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի. այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ի հետ գործընկերությունը բավարար միջոցներ չեն երկրի անվտանգության ապահովման համար:
Հիշեցնենք, որ Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ասել էր, որ Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի այն կարծիքի հետ, ստատուտի վավերացումը հիմնավորում է երկրի անվտանգության կարիքներով:
«Իհարկե, Հայաստանի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել, դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին: Մենք ի սկզբանե կասկածել և կասկածում ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին ճիշտ չէ, մենք դեռ կարծում ենք, որ դա սխալ որոշում է»,- նշել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Նշենք, որ դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
Հավելենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:
Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Նշենք, որ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ձերբակալելու օրդեր է տվել:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրակա...
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի հրաժարական տալիս
«Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և, ընդհանրապես, հեռացումով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն, ես դա կանեմ հաջորդ վայ...
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...