Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի Ազգային ժողովը քաղաքացիներից դիմումներ է ստացել հայկական ատոմակայանի վերաբերյալ։
Խորհրդարանի պատասխան նամակում նշվում է, որ թուրքական իշխանությունները մշտապես ուշադրության կենտրոնում են պահել ատոմակայանների ռիսկերի կառավարումը, ինչպես նաև տեղեկացրել են ԱԷՄԳ-ին, որ «Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում»։
«Եթե չեմ սխալվում, նման դիմումներ նախկինում էլ են ստացվել՝ մեկ անգամ չէ, որ եղել են»,- հավելել է Խանդանյանը:
Նա հիշեցրեց, որ ամբողջ աշխարհն այժմ անցնում է ատոմային էներգիայի՝ հաշվի առնելով ածխաջրածնային պաշարների հետ կապված խնդիրը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է ստորագրել
Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավոր...
Հույս ունենք, որ որևէ ժամանակավոր վարչակազմ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև եղած կապերը չի քանդի. Լավրով
ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն ընտրություն...
Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին
Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, երկրի ներկայիս ղեկավ...