Ֆրանսիան պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ ռազմական տեխնիկա մատակարարելու համար. Կատրին Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ասել է, որ Փարիզը համաձայնել է պայմանագիր ստորագրել Երևանի հետ, որը Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի։
«Իմ Հայաստան այցով ուզում եմ ցույց տալ, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ցանկացած սպառնալիքի նկատմամբ»,- նշել է Կոլոննան՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով Արցախի հայաթափմանը, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնակամ չեն լքել իրենց տները, սա բռնի տեղահանում էր։
«Ես պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ես անհրաժեշտություն եմ զգում ևս մեկ անգամ հայտարարելու այդ մասին, քանի որ մենք լսում ենք հայտարարություններ, որոնցում ասվում է, որ մարդիկ ինքնակամ լքել են իրենց տները։ Դա այդպես չէ»,– ասել է նա։
Ֆրանսիայի արտգործնախարարը շեշտեց, որ այս փաստին հստակ գնահատական տալը կարևոր է, ու հավելեց, որ այդ սուտը ոչ մեկին չի մոլորեցնի։
«Մարդասիրական այս սարսափելի աղետի պայմաններում Ֆրանսիան 12,5 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին, որն ուղղված է բռնի տեղահանվածների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ես խոստանում եմ, որ այդ օգնությունը կլինի շարունակական և կրկին կտրամադրվի, եթե անհրաժեշտություն առաջանա»,– ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...