ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ խաղաղապահները շարունակում են ապահովել Արցախից դուրս եկողների անվտանգությունը
ՌԴ խաղաղապահները շարունակում են ապահովել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի տարածքից ինքնուրույն դուրս եկող խաղաղ բնակիչներով ավտոմեքենաների տեղաշարժի անվտանգությունը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ուղեկցում են պարենային շարասյուները, այդ թվում ՝ քաղաքացիական տարհանման ուղերթները, որոնք իրականացվում են անձնական ավտոտրանսպորտ չունեցող խաղաղ բնակիչների տեղափոխման համար: Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերում բերվել է խմելու ջրի, դեղորայքի և վառելիքի անհրաժեշտ պաշար։ Կարիքավորներին ցուցաբերվում է մարդասիրական օգնություն»,-հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակական փոխգործակցություն է պահպանում Բաքվի և Ստեփանակերտի հետ ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Հիշեցնենք, որ երեկ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի Հայաստան են եկել բռնի տեղահանված վերջին 15 արցախահայերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել 8 անձ
Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։ Այս մասին Auroranews-ին փոխանցեցին ՆԳՆ ոստի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարմիր բերետավորը, պոլիտեխնիկական համալսարանի ուսանողի ականջը բռնած, բերման է ենթարկում նրան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ուսանողների են բերման ենթարկում։ Armlur-ի հրապարակած տեսանյությ...