Հասարակություն

Ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպումների ժամանակ․ ներկայացվել է Արցախի հայերի ինտեգրման ծրագիրը

Ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպումների ժամանակ․ ներկայացվել է Արցախի հայերի ինտեգրման ծրագիրը
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ են ներկայացրել ԼՂ հայ բնակչության ինտեգրման ծրագրից։ Նշվում է, որ Ղարաբաղի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը Արցախի ներկայացուցիչների…

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ են ներկայացրել ԼՂ հայ բնակչության ինտեգրման ծրագրից։ Նշվում է, որ Ղարաբաղի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում և Իվանյանում (Խոջալուում) հանդիպումների ժամանակ քննարկել է այս հարցերը։

 

Ըստ նրանց՝ ինտեգրումն իրականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ Ադրբեջանի սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա:

 

Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ երաշխավորվում է յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների հավասարությունը, այդ թվում՝ յուրաքանչյուրի անվտանգությունը:

 

Իրավական և վարչական ոլորտ

Հայ բնակիչների բնակության տարածքներում կառավարումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով: Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ ներկայացուցչությունների աշխատանքներում:

Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան՝ ընտրությունների միջոցով ձևավորվում են համայնքներ։

Բնակիչների քաղաքացիության հարցերը լուծվում են համապատասխան ընթացակարգերի հիման վրա՝ Ադրբեջանի սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան:

 

Անվտանգության ոլորտ

Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտվում է, բնակիչներից առգրավվում են բոլոր զենքերը։

Ադրբեջանի ներքին գործերի մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը: Բնակիչները կարող են աշխատանքի ներգրավվել ներքին գործերի մարմիններում:

 

Տնտեսական ոլորտ

Ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքներով (կրթություն, առողջապահություն, էներգետիկա, գազ, ջուր, ճանապարհ, կապ, մելիորացիա և այլն) տարածքների ապահովումը, որտեղ բնակվում են բնակիչները, որոշակի ժամանակահատվածում հասցվում է երկրի միջին ցուցանիշների մակարդակին:

Խթանիչ միջոցառումների փաթեթը, ներառյալ՝ հարկային և մաքսային արտոնությունները, որոնք կապված են Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով ներդրված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, տարածվում է բնակիչների բնակության տարածքների վրա:

Ապահովվում է Ադրբեջանի ազգային արժույթի ամբողջական շրջանառությունը։

Իրականացվում են բնակիչների բնակության տարածքներում իրականացվող ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցառումներ: Արտոնյալ վարկերը, տոկոսների սուբսիդավորումը, վարկերի երաշխիքների տրամադրումը և երկրում կիրառվող այլ ֆինանսական գործիքները՝ կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից ֆինանսների հասանելիության ընդլայնման հետ, տարածվում են այն տարածքներում, որտեղ բնակվում են հայեր:

Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ, և նրանք ազատվում են բոլոր հարկերից, բացառությամբ՝ հողի հարկի:

Սեփականության հարցերը կարգավորվում են Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան:

 

Սոցիալական ոլորտ

Բնակիչների վրա տարածվում է ամբողջ երկրում կիրառվող վարձատրության և սոցիալական վճարների համակարգը:

Բնակիչների վրա տարածվում են Ղարաբաղի և արևելազանգեզուրյան տնտեսական շրջաններում առկա սոցիալական արտոնությունները, ծառայությունները և զբաղվածության ծրագրերը:

Բնակիչներն օգտվում են բջջային ծառայություններից (Mobile Asan և Mobile Dost):

 

Մշակույթի, կրթության և կրոնի բնագավառ

Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթի, էթնոմշակութային առանձնահատկությունների պահպանման և զարգացման իրավունքը:

Ապահովվում են կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը:

Հայոց լեզվի օգտագործման հնարավորություն է ստեղծվում։

Ինտեգրման գործնական իրականացման ուղղությամբ հայ բնակիչների ներկայացուցիչների հետ շփումները կշարունակվեն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250