Ադրբեջանի «սև ցուցակում» 300 անուն կա. Ադրբեջանի գլխավոր դատախազ
Պաշտոնական Բաքուն Արցախի պաշտպանության բանակի ինքնապաշտպանական գործողությունները անվանում է «ահաբեկչական», իսկ ԱՀ իշխանություններին՝ «անջատողականներ»։
«Ղարաբաղում հանցագործություն կատարած ավելի քան 300 հայ անջատողականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը։
Նա հավելել է, որ հարուցվել է շուրջ 300 քրեական գործ։
Ալիևը պնդել է, թե «հանցագործություններ են արձանագրել» ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր, ունեն շատ հիմնավոր ապացույցներ, սակայն չի ուզում շատ խոսել այդ մասին, քանի որ չի ուզում խախտել անմեղության կանխավարկածը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձեռք բ...
Արցախի նախկին նախագահները Ստեփանակերտից չեն հեռացել. ԶԼՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը Ստեփ...
Մանրամասներ՝ Սերգեյ Գալստյանի նշանակումից․ «Հրապարակ»
Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ...
Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ առաջնորդներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղար...