Արցախի ՆԳ նախարարը, մի խումբ ծառայողներ շարունակում են մնալ Արցախում
Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է կառույցի խոսնակ Հունան Թադևոսյանը․
«Սա չափազանց բարդ աշխատանք է, այն դեպքում` երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։ Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։
Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։
Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան, դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
Ստեփանակերտի կենտրոնն առանց արցախցիների
Լուսանկարում երևում է, որ փողոցները դատարկ են և աղբի մեջ կորած: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ի...
Արցախից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գ...
Երևանում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից ձերբակալվածների համար
Երևանում Մատենադարանի մոտ հարյուրավոր մարդիկ ակցիա են անցկացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն...