Երևանում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից ձերբակալվածների համար
Երևանում Մատենադարանի մոտ հարյուրավոր մարդիկ ակցիա են անցկացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին և մյուսների, որոնց ձերբակալել են ադրբեջանցիները` արցախանպաստ գործունեության համար։
Երթի կազմակերպիչներից մեկի՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի խոսքով, վայրը պատահական չի ընտրվել, քանի որ այն խորհրդանշում է կրթության և գիտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Ռուբեն Վարդանյանի գործունեությունը։
«Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, հանցագործություն է ոչ միայն մարդկության, այլև քաղաքակրթության դեմ։ Եվ այս նախաձեռնությունը, այս երթը չափազանց կարևոր է մեր ընդհանուր պայքարի համատեքստում։ Ռուբեն Վարդանյանը՝ որպես քաղաքակիրթ մարդ, որպես համակողմանի զարգացած և կրթված մարդ, իսկական հայի օրինակ է, և նրա ողջ գործունեությունն արտացոլում է հայ ժողովրդի միտքը, գործն ու արժեքները»,- ասել է Հայրապետյանը։
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից հեռանալիս բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29–ին Հակարի կամրջի անցակետն անցնելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:...
Ստեփանակերտի կենտրոնն առանց արցախցիների
Լուսանկարում երևում է, որ փողոցները դատարկ են և աղբի մեջ կորած: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից Հայ...
Արցախից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գ...
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար». փոխվարչապետ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար։ Ա...