Արցախից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք է ընձեռում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հնարավորությունն ընձեռվում է հոկտեմբերի 1-ից` ամենօրյա ռեժիմով։ ԼՂ–ից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կարող են երթևեկել հետևյալ ուղղություններով.
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք
Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք
Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք
Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք
Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք
Ընկերությունը նշում է, որ էլեկտրագնացքով երթևեկելու համար անհրաժեշտ է գնացքի վերահսկիչին ներկայացնել անձնագիրը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:...
Երևանում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից ձերբակալվածների համար
Երևանում Մատենադարանի մոտ հարյուրավոր մարդիկ ակցիա են անցկացնում ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն...
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար». փոխվարչապետ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 2 օրից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար։ Ա...
«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել ԼՂ». Սանոսյան
Վերջին անգամ 46 ավտոբուս է ուղարկվել Ստեփանակերտ, որոնցով Հայաստան կարող էր գալ շուրջ 2000 քաղաքացի, սակայն եկել է մոտ 1...