ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ձերբակալության մասին։
Ադրբեջանի պնդմամբ՝ Մանուկյանը ձերբակալվել է «ահաբեկչական հանցագործությունների համար»։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից նշում են, որ Մանուկյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։
Նշվում է, թե Դավիթ Մանուկյանը, «լինելով ՀՀ քաղաքացի և ՀՀ ԶՈՒ զինծառայող, պաշտպանության փոխնախարարի անվան տակ» մասնակցել է Արցախում «ապօրինի կազմավորված զինված խմբավորումների գործունեության կազմակերպմանը և ղեկավարմանը՝ նրանց մատակարարելով զենք և զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվլախում ընթանում է Բաքվի և ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպումը
Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. վարչապետ
Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Կառավարության այսօրվա նիստում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Արայիկ Հարությունյանի ձերբակալության կադրերը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ վարչապետ
«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն...