Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցրած փաստաբան Մուշեղ Շուշանյանը ձերբակալվել է
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Դատարանը բավարարել է Մ․ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Շուշանյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով»,– ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեից նշում են, որ 2023 թվականի մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է. Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ մի տեսանյութ, որի ընթացքում էլ նա հանդես է եկել բռնության կոչերով։
Սեպտեմբերի 22-ին էլ Շուշանյանն իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում տեղադրված գրառումներում հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ արդարացրել նմանօրինակ գործողությունները։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին նրան ձերբակալել են` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...