Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,
Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ»,- գրել է նա՝ հավելելով․
Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան ամու...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչ...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...