Մարտում զոհված ոչ զինվորական պաշտոնատար անձի ընտանիքը ևս փոխհատուցում կստանա
Մարտում զոհված ոչ զինվորական պաշտոնատար անձի ընտանիքը այսուհետ ևս կստանա փոխհատուցում համապատասխան հիմնադրամից։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկեց լրացումներ և փոփոխություններ կատարել։
Հարակից զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թ. սեպտեմբերի 13–14–ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհված՝ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին պատճառված վնասի հատուցմամբ։
Մինչ այժմ ոչ զինվորական անձինք, որոնք ՀՀ ԶՈւ–ում կատարել են տեխնիկական աշխատանք, սակայն զոհվել են մարտական գործողությունների ժամանակ, հիմնադրամի շահառուների ցանկում ներառված չեն եղել ու նրանց ընտանիքները չեն օգտվել փոխհատուցման կարգից։
Այսուհետ, օրենսդրական փոփոխությամբ, այս մարդկանց ընտանիքները ևս ներառվեցին հիմնադրամի շահառուների ցանկում։
Հանձնաժողովը կողմ քվեարկեց օրենսդրական այս փոփոխություններին։ Նախագիծն ուղարկվեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի հաստատմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...