«Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են». Ալիև
Ադրբեջանը «կապահովի» Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական կատարած այցի ժամանակ:
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են: Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և այլ իրավունքների հարգումը, ինչն արտացոլված է միջազգային կոնվենցիաներում, որոնք Ադրբեջանը ստորագրել է իր Սահմանադրությանը և իր միջազգային պարտավորություններին համապատասխան», -ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նաև մինչև այս տարվա ավարտ Արցախը շուրջ 5500 ադրբեջանցներով բնակեցնելու մասին։ Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում բնակեցվել է 2300 ադրբեջանցի, իսկ այս տարվա ավարտին այդ թիվը կհասցվի 5500։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ի դրությամբ Արցախից Հայաստան է ժամանել 91.448 բռնի տեղահանված, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93.000-ի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Արցախի երեք նախագահները հոկտեմբերի 1-ի երեկոյան վերադարձե՞լ են Հայաստան․ ԶԼՄ
Արցախի նախկին նախագահները Հայաստանում են: Այս մասին տեղեկանում ենք ArmLur․am-ից։ Նշվում է, որ բանակցությունների և ձ...