Պեսկովը` մեկնաբանել է ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հրամանագիրը
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հրամանագիրը, ըստ որի` հունվարի 1–ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ:
«Մենք դա ի գիտություն ենք ընդունել, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, կարևոր է հումանիտար ասպեկտը»,– ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց, որոնցից շատերը Հայաստանի տարածք տեղափոխվելու ցանկություն են հայտնում։
«Բոլոր ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,– ընդգծել է ՌԴ նախագհի խոսնակը։
Լրագրողները նրան հարցրել են, թե ով է մեղավոր, որ հայերը սկսել են զանգվածաբար լքել Լեռնային Ղարաբաղը։
«Դժվար է ասել` ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների համար ուղիղ պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանց մի մասը կարող է ցանկանում է դա անել ընդմիշտ, մի մասը՝ ժամանակավորապես տրանսֆորմացիայի շրջանում», - պատասխանել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ այսօր հայտնել էինք, որ ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...