Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին կարճ ժամանակով միացել էր նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների խորհրդականները։

 

Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է տեղական բնակչությանը հումանիտար աջակցությամբ և անվտանգությամբ ապահովելու Ադրբեջանի ծրագրերը։
 

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են կոնկրետ քայլերը, թե ինչպես առաջ մղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, այդ թվում` սահմանազատման, անվտանգության, հաղորդակցությունների և հումանիտար հարցերը։

 

«Այսօրվա բանակցությունները բավական կառուցողական էին», - Reuters-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ավարտին։

 

«Այժմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու ավելի մեծ հնարավորություններ կան», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

 

Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի բանակցությունները ընթանում էին Բրյուսելում՝ ԵՄ միջնորդությամբ։ Սրանք հայ-ադրբեջանական առաջին դիվանագիտական շփումներն էին սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի դեմ հարձակումից հետո։

 

Նշենք նաև, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելից կմեկնի Բեռլին։

 

 

 

 

Քաղաքականություն