«Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն». Կոսաչով
Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիարժեք ինտեգրումը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգին՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի սխալներից խուսափելու համար։
Նման կարծիք է հայտնել Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Telegram-ի իր ալիքում։
«Ադրբեջանի ղեկավարությունը բացառիկ հնարավորություն ունի չափազանց նուրբ, օրինական և թափանցիկ կերպով իրականացնելու այն առաքելությունը, որը նախկինում իսպառ ձախողել էին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Չէ՞ որ խնդիրները, որոնց բախվել են այդ երկրները, ավելի շատ մարդասիրական, քան տարածքային բնույթ են կրել», - գրել է Կոսաչովը։
Նա նշել է, որ արդյունքները բոլոր դեպքերում աղետալի են եղել նրանց համար, որոնք տարածքային խնդիրները վեր են դասում մարդկանց շահերից ու իրավունքներից։ «Սակայն Բաքուն հնարավորություն ունի չընկնել նմանատիպ ծուղակի մեջ, նախ և առաջ ապահովելով մինչև վերջերս վիճելի տարածքի հայ բնակչության ամբողջական ինտեգրումը հումանիտար, քաղաքական, տնտեսական, սոցիալական, այսինքն՝ ամբողջությամբ Ադրբեջանի սահմանադրական համակարգի մեջ»,- նշել է Դաշնային խորհրդի փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ հեռու է ադրբեջանական կողմին ասելուց, թե ինչպես վարվի այս անսովոր իրավիճակում։ «Այնուամենայնիվ, ես նշում եմ, որ հնարավորությունը, առանց չափազանցության, պատմական է, և դրա իրականացումը Բաքվի համար կարող է ակնհայտորեն դրական լինել հեղինակության առումով»,- գրել է Կոսաչովը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի խորհրդարանը պետք է խորհրդարանական վերահսկողության տակ վերցնի այս գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին, մասնավորապես Հայաստանին․․․»․ Թուրքիայի հայտարարությունը խաղաղության մասին
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստ է գումարել, որից հետո հան...
«Սպասում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Թուրքական Ana...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մե...