Բաքուն կոչ է անում կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղաղություն և վստահություն հաստատելու վրա․ ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին հայտարարել է, թե Ադրբեջանը ոչ մի կապ չունի «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տեղի հայերի՝ Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։
Ըստ APA լրատվական գործակալության, այդ հայտարարությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 27-ի հայտարարությանը։
«Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել, որպեսզի Ղարաբաղի հայերն ունենան ավելի լավ կյանք, քան այն պայմանները, որոնցում նրանք ապրել են որպես Հայաստանի կողմից ստեղծված ռազմական խունտայի պատանդներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Այդ փաստաթղթում ընդգծվում է, թե Ադրբեջանը վճռական է «վերաինտեգրել հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչներին որպես իրավահավասար քաղաքացիների՝ սահմանադրությանը և ազգային օրենսդրությանը, Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»:
«Մենք ըմբռնում ենք, թե որքան ցավալի է Հայաստանի համար տեսնել, թե ինչպես է փլուզվում Ադրբեջանի տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմը, բայց հիմա ավելի լավ կլինի, որ նրանք {հայերը} կենտրոնանան Ադրբեջանի հետ խաղաղություն և վստահություն հաստատելու վրա»,- ասվում է հայտարարությունում:
Այդ փաստաթղթում նշվում է, որ համաձայնության հիմքում պետք է դրվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը՝ «թե՛ խոսքով և թե՛ գործով»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է նաև ՀՀ ԱԳՆ-ին՝ մեջբերելով Փաշինյանի հայտարարությունը․
«Չնայած սեպտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ (Արցախի) խաղաղ բնակչության համար ուղղակի սպառնալիք չկա, սակայն Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տեղաբնակ հայերի «էթնիկ զտումներ» իրականացնելու մասին տեղեկատվության տարածումը հստակ ցույց է տալիս, թե որքան ոչ համակարգված և կեղծ է Հայաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...