«Մեր քաղաքացիներին խնդրում եմ ուշադիր լինել արցախցիների նկատմամբ, շրջապատել նրանց սիրով ու հոգատարությամբ». Հակոբ Արշակյան
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն: Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը․
«Հատկապես այս օրերին շատ են թիրախավորվում Արցախի մեր հայրենակիցները։ Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում, որ արցախցու հույզերի, զրկանքների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքող, ժամանակին Արցախի, այնուհետև Հայաստանի հաշվին հարստացած, բանակի ու անվտանգության զարգացման հաշվին իրենց նեղ շրջապատների բարեկեցությունն ապահոված մի խմբակի և իր արբանյակների ապապետական գործողությունների պատճառով լարվածություն չառաջանա մեր հայրենակիցների նկատմամբ։
Այսօր հարյուրավոր երեխաներ, քույրեր, եղբայրներ, տատիկներ ու պապիկներ նախընտրում են լքել իրենց տներն ու գալ Հայաստան։ Պետությունն աջակցում է կացարանով, սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով՝ բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նրանք վերոհիշյալ նույն խմբակի գործունեության տուժածներն են։
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ ուշադիր լինել նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, շրջապատել նրանց սիրով ու հոգատարությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:Հ...
«Եթե պիտի մնայինք, ապրեինք թուրքի հետ, չէինք ապրի». տեղահանված արցախցի
Երեկ դուրս ենք եկել, քիչ առաջ բարձրացել ենք այստեղ, 9 ժամ մենակ մնացել ենք թուրքի անցակետում, մոտավորապես երկու ժամ էլ պ...
Արցախից տեղահանվածների համար գործարկվել է սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սո...
Արցախից ՀՀ տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճ...