Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի ԱԽ հայտարարության տեքստին. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:
«Անտեղի շահարկումներից խուսափելու համար եւ բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից եւ զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել եւ հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը:
Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետեւանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա:
Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել:
Հուսով ենք, որ հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից»,- ասել է Դավիթ Իշխանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից զինվորական անձնակազմը դուրս կբերվի 2 ուղղությամբ՝ Լաչինի միջանցքով և Քարվաճառով դեպի Վարդենիս
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախից զինվորական անձնակազմի դուրսբերման վերաբերյալ։...
ԿԸՀ–ն արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունները
Երևանի ավագանու կազմում ներկայացված կլինի 5 ուժ։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց ավագան...
Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջան...
Արցախցիների առաջին խումբը՝ մոտ 30 անձ արդեն ժամանել է Սյունիք
Արցախցիների առաջին խումբը՝ մոտ 30 հոգի արդեն ժամանել է Սյունիք: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետի խորհրդակա...