Արցախի քաղաքացիների առաջին խումբը հասել է Կոռնիձոր
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների առաջին խումբը հասել է Կոռնիձոր: Այս մասին հայտնում է «Լուրերի» թղթակիցը Կոռնիձորից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԼՂ կառավարությունը տեղեկացրել է՝ իրականացվելու է վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Լեռնային Ղարաբաղից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխումը Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից զինվորական անձնակազմը դուրս կբերվի 2 ուղղությամբ՝ Լաչինի միջանցքով և Քարվաճառով դեպի Վարդենիս
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախից զինվորական անձնակազմի դուրսբերման վերաբերյալ։...
ԿԸՀ–ն արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունները
Երևանի ավագանու կազմում ներկայացված կլինի 5 ուժ։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց ավագան...
Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջան...
Արցախցիների առաջին խումբը՝ մոտ 30 անձ արդեն ժամանել է Սյունիք
Արցախցիների առաջին խումբը՝ մոտ 30 հոգի արդեն ժամանել է Սյունիք: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետի խորհրդակա...