ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն բոլոր հանձնառությունները կատարել է, չգիտեմ ինչ նկատի ունի տիկին Զախարովան. ԱԳՆ փոխնախարար

Հայաստանն իր բոլոր հանձնառությունները կատարել է եւ ես այս պահին չեմ կարող նշել, թե ինչ նկատի ունի տիկին Զախարովան, երբ մեզ ուղղված մեղադրանք է ներկայացնում: 

 

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:

 

Նա նշեց, որ լավ ծանոթ չէ Մարիա Զախարովայի հայտարարությանը. 

 

«Բայց մենք բազմիցս հայտարարություններ ենք արել մեր կողմից ստանձնած հանձնառությունների լիարժեք կատարման վերաբերյալ, ինչպես նաեւ մեր վերաբերմունքը եւ գնահատականների ՌԴ խաղաղապահ զորախմբի գործողությունների հետ կապված՝ նշելով, որ դրանք լիարժեք չեն, չեն համապատասխանում ստանձնած պարտավորություններին: Մենք կոչ ենք արել լիովին իրականացնել հայտրարությամբ ստանձնածխ պարտավորությունները»,-ասաց փոխնախարարը:

 

Ինչ վերաբերում է միջազգային գործընկերների դիրքորոշմանը, Մնացական Սաֆարյանն ասաց, որ արդեն եղել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, ԵՄ դիվանագետության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, նաեւ ռուսական կողմի հայտարարությունը: