Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանակակն լրատվամիջոցները:
Հայտնի է, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
- լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ
Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ: Արդեն սկսվել է Արցախի պատվիրակության հանդիպումը ադրբեջանական կողմի հետ։ Եվլախու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման: Ըստ տեղեկությունն...
Ալեն Սիմոնյանի խոսնակի արձագանքը Լավրովի հայտարարության մասին
Պնդումը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրա...
Պուտինը կուրացած է վեհության մոլուցքից. Քոնդալիզա Ռայս
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականի նախագահական ընտրու...