ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման
Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման:
Ըստ տեղեկությունների, Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնելու է նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմը ներկայացրել է ռուսական կողմի առաջարկները, ըստ որոնց՝
«Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, քննարկել տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ընթացքում»։
Պաշտոնական Կրեմլը հայտնել է, որ Եվլախում կայանալիք բանակցությունների ընթացքում ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ
Արցախի պատվիրակությունը ժամանել է Եվլախ: Արդեն սկսվել է Արցախի պատվիրակության հանդիպումը ադրբեջանական կողմի հետ։ Եվլախու...
Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանակակն լրատվամիջոցները: Հայտնի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն բոլոր հանձնառությունները կատարել է, չգիտեմ ինչ նկատի ունի տիկին Զախարովան. ԱԳՆ փոխնախարար
Հայաստանն իր բոլոր հանձնառությունները կատարել է եւ ես այս պահին չեմ կարող նշել, թե ինչ նկատի ունի տիկին Զախարովան, երբ մ...
Ալեն Սիմոնյանի խոսնակի արձագանքը Լավրովի հայտարարության մասին
Պնդումը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրա...