Ալեն Սիմոնյանի խոսնակի արձագանքը Լավրովի հայտարարության մասին
Պնդումը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին Auroranews-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը: «Առավել ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- հայտարարել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը կուրացած է վեհության մոլուցքից. Քոնդալիզա Ռայս
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականի նախագահական ընտրու...
Եվլախում հանդիպումն ավարտվել է
Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանակակն լրատվամիջոցները: Հայտնի...
Ուկրաինան քննադատել է տրիբունալի և ՌԴ ակտիվների բռնագրավման վերաբերյալ Արևմուտքի գործողությունները
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է արեւմտյան գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու...
Վրաստանի ընդդիմությունը հիմա էլ պահանջել է վարչապետի իմպիչմենթը
Ընդդիմադիր «Լելո Վրաստանի համար» խորհրդարանական կուսակցությունը հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի...