Պապիկյանը քարոզարշավին մասնակցելու ժամանակ գտավ, իսկ մեզ հետ հանդիպելու՝ ոչ․ անհետ կորածների ծնողներ
2020 թվականի հոկտեմբերի 21-ին Էջմիածնի «Քիմիկների» զորամասից մարտական գործողություններին մասնակցելու մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները սպասում են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։
Անհետ կորածների ծնողները Oragir․News-ի հետ զրույցում ասել են, որ մոտ մեկ շաբաթ առաջ էին ցանկություն հայտնել հանդիպել Պապիկյանի հետ, սակայն նրանց մերժել էին՝ պատճառաբանելով, թե նախարարը զբաղված է․ «Սեպտեմբերի 12-ին մենք զանգահարել էինք ՊՆ, ասել, որ ուզում ենք հանդիպել Պապիկյանի հետ, բայց մեզ պատասխանեցին, որ նախարարը զբաղված է, և որ առաջիկայում իրենք հանդիպում կկազմակերպեն։ Ցավալի է, որ Պապիկյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու ժամանակ գտավ, իսկ անհետ կորած զինծառայողների ծնողների համար՝ ոչ։ Հույս ունենք, որ գոնե հիմա՝ ընտրություններից հետո, Պապիկյանը կբարեհաճի ընդունել մեզ»։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները մի քանի օր ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց հետո ի վերջո սեպտեմբերի 1-ին հանդիպել էին Սուրեն Պապիկյանի հետ, որն էլ խոստացել էր ծնողներին հանդիպել նրանց հետ առանձին խմբերով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ըստ տեղամասերի
Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ըստ տեղամասերի. 6/47 ընտրատեղամ...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 28.46%-ը
Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների թիվը 20.00 դրությամբ կազմել է 234.553 քաղաքացի. հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագ...
Ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 21.36%-ը
Երևանի ավագանու ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է 176,027 քաղաքացի՝ ընտրողների ընդհանուր թվի 21.36%-ը. հայտ...
Ներկայացնում ենք քվեարկության առաջին կեսին արձանագրված էական միջադեպերը․ «Ականատես» դիտորդական առաքելություն
Ներկայացնում ենք քվեարկության առաջին կեսին՝ 08:00-14:00 ժամանակահատվածում արձանագրված էական միջադեպերըՔվեարկության ժաման...