ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ ստանա, բայց պայմանով. Թևանյան
Այս րոպեներին ընթանում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ «Մայր Հայստան» դաշինքը ունի 3 սկզբունք, որոնց համաձայնելու դեպքում կհամագործակցի այլ ուժի հետ: Ըստ նրա` իրենք պատրաստ են քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը այն պարագայում, երբ որ ուժը կիսում է իրենց մոտեցումները:
«Մենք կարող ենք օգնել Հայկ Մարությանին, որպեսզի ինքը համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով: Ի սկզբանե հայտարարում ենք` որևէ պաշտոնի չենք հավակնում»,- ասել է նա։
Ըստ նրա՝ երբ այդ մասին հայտարարություն լինի, իրենք կշարունակեն քննարկումները.
«Խնդիրն այն է, որ եթե առանձին վերցրած քաղաքապետի խնդիր է լուծվում, դատելով մեր օրենսդրությունից, կոնֆիգուրացիայից, որ քաղաքական դաշտում կա, Երևանի քաղաքապետը եթե չի գնում գործարքի կառավարության և Փաշինյանի հետ, օբյեկտիվորեն չի կարող իրականացնել ծրագիրը, որովհետև Երևանի բյուջեի 63%–ը կենտրոնական համակարգից է սնվում։ Եթե մեկ անգամ չեն թողել, որ աշխատի, մյուս անգամ էլ չեն թողնի։ Հետևաբար, դու պետք է փոխես իշխանությունը, որ Երևանը դառնա ինքնակառավարվող»։
Նա վստահեցրել է, որ իրենց ընտրացուցակում չկան մարդիկ, որ համագործակցության կգնան իշխանությունների հետ։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...