Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել և՛ կարճաժամկետ առաջնահերթությամբ, որը Լաչինի միջանցքի վերաբացումն է, և՛ երկարաժամկետ առաջնահերթությամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա ընդգծել է, որ երկարաժամկետ առաջնահերթությունը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, որին ձգտում են հնարավորինս շուտ հասնել:
Նա չի հստակեցրել, թե արդյոք Բոնոն կայցելի նաև Բաքու:
«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել, բայց եթե դուք զանգահարեք համապատասխան բյուրոյին, վստահ եմ, որ նրանք կարող են ձեզ մանրամասնել»,-ասել է նա:
Հարց է հնչել նաև Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Վերջերս ամերիկացի օրենսդիրներից մեկը նամակ է գրել նախագահ Բայդենին, որում ասվում է.
«Միացյալ Նահանգները պետք է ճանաչի այս ցեղասպանությունը և համապատասխանաբար գործի, որպեսզի փրկի հնարավորինս շատ կյանքեր»: Ո՞րն է Պետդեպարտամենտի ուղերձը տառապող հայ քրիստոնյաներին, հետաքրքրվել է լրագրողը:
«Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անմիջապես բացվի: Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հասկացնելու համար, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»,-պատասխանել է Միլլերը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...