ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հավակնում է աշխարհի առաջնության մեդալին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականից պայքարի են դուրս եկել երկու ըմբիշներ։
61 կգ քաշային կարգում Նորիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 0։5 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Բեկրենևին։
Իսկ ահա մեր երկրորդ ըմբիշը` Արման Անդրեասյանը, որը գոտեմարտում է 70կգ քաշային կարգում, հավակնում է աշխարհի առաջնության մեդալին։
Հայ ըմբիշը երեք գոտեմարտ է անցկացրել ու տոնել նույնքան հաղթանակ։ Նա առավելության է հասել չինացի Նան Չաոյի նկատմամբ` 4։1 հաշվով, ապա Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆաթի Վեյսելի նկատմամբ՝ 5։2, և, վերջապես, քառորդ եզրափակիչում Անդրեասյանը պարտության է մատնել ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին 5։3 հաշվով։
Եզրափակիչ դուրս գալու համար այսօր երեկոյան Արման Անդրեասյանը գոտեմարտելու է ամերիկացի Զեյն Ռետերֆորդի հետ։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Անդրեասյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում. ըմբշամարտի ԱԱ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ (70 կգ) Արման...
«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի խաղին». Պետրակով
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ ազգային հավաքականի ֆուտբոլիստներին դիմավորել են Թուրքիայի ռազմական օդանավակայանում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում հյուրընկալվել են Թուրքիայ...
Արման Անդրեասյանը հաղթեց նաև 1/8-ում. Ըմբշամարտի ԱԱ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ըմբշամարտիկ Արման Անդրեասյանը երկրո...