Ադրբեջանցի զինվորականները գլխատել և անդամահատել են բազմաթիվ հայերի․ թուրք լրագրողի գրառումը
Ադրբեջանցի զինվորականները գլխատել և անդամահատել են բազմաթիվ հայերի։ Այս մասին X-ի (Twitter) իր միկրոբլոգում գրել է թուրք լրագրող Ուզայ Բուլութը։
«2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելուց հետո սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ կին զինծառայողի բռնաբարությունը, դաժան անդամահատումը և սպանությունը։
Ադրբեջանցի զինվորները 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Ջերմուկ քաղաքում 36-ամյա հայ կնոջը ողջ-ողջ գերի էին վերցրել և դաժանորեն բռնաբարել, խոշտանգել ու մասնատել։ Նրանք կնոջ կտրած մատները բերանի մեջ են դրել և հանել մի աչքը: Այս բոլոր սարսափելի արարքները տեսանելի են այն տեսանյութում, որը ադրբեջանցիները տեղադրել են Telegram-ում»,- գրել է լրագրողը՝ հավելելով, որ տուժածն ուներ երեք երեխա՝ 16, 15 և 4 տարեկան։
Թուրք լրագրողը գրել է, որ Ադրբեջանցի զինվորականները գլխատել և անդամահատել են բազմաթիվ հայերի (ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ ռազմագերիների) և հպարտորեն դաժան տեսանյութեր են տեղադրել իրենց սեփական Telegram ալիքներում:
«Ադրբեջանցի զինվորականների հանցագործությունները ցույց են տալիս, որ նրանց բարբարոսությունը նման է «ИГИЛ»-ի (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) և նացիստների բարբարոսությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- հավելել է Բուլութը։
Գրառմանը կից նա նաև հայ զնծառայող կնոջ լուսանկարն է հրապարակել։
[f956715e15e5ba88bcbe88eee43fa1ac.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...